Պակիստանի վարչապետը հրաժարական է տվել
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը պաշտոնաթող է եղել այդ երկրի պառլամենտի ցրումից հետո։ Նա կշարունակի իրականացնել վարչապետի պարտականությունները, մինչեւ նոր ժամանակավոր վարչապետի նշանակումը։ Այս մասին տեղեկանում ենք Պակիստանի Նախարարների կաբինետի տարածած հայտարարությունից։
Ավելի վաղ Պակիստանի նախագահը, վարչապետի առաջարկով ցրել էր խորհրդարանը։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ պառլամենտի փոխխոսնակ Քասիմ Սուրին մերժել էր վարչապետի հանդեպ անվստահություն հայտնելու գործընթացը, ինչն առաջացրել էր ընդդիմադիր կուսակցությունների դժգոհությունները, ովքեր իրենց հերթին հայտարարել էին, որ դատարանում վիճարկելու են այդ որոշումը։ Նոր պառլամենտական ընտրությունները Պակիստանում կանցկացվեն 90 օր անց։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...