Վաղը կվերսկսի Ուկրաինայի հետ պայմանագրի տեքստի վրա աշխատելու գործընթացը. Մեդինսկի
Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար,
ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Կիևն ավելի
իրատես է դարձել երկրի չեզոք կարգավիճակի և միջուկային զենք չունենալու
հարցերում։
«Ուկրաինական կողմը ավելի իրատեսական մոտեցում է ցուցաբերում երկրի
չեզոք կարգավիճակի և միջուկային զենք ունենալուց հրաժարվելու հարցերում,
սակայն պայմանագրի նախագիծը դեռ պատրաստ չէ ավելի բարձր մակարդակով
հանդիպում կազմակերպելու համար»,- գրել է նա՝ Տելեգրամի իր ալիքում։
Խոսելով պայմանագրի նախագծի մասին՝ Մեդինսկին ընդգծել է, որ փաստաթղթի
վրա աշխատանքը տեղի է ունեցել ապրիլի 1-ի և 2-ի առցանց հանդիպման ընթացքում
և կշարունակվի վաղը՝ ապրիլի 4-ին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...