Մեծ Բրիտանիայում բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվելու գների կտրուկ աճի պատճառով
National Assembly շարժման ակտիվիստները գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պատճառով ծրագրում են ապրիլի 2-ին լայնածավալ բողոքի ցույցեր անցկացնել Մեծ Բրիտանիայում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գործողություններ են նախատեսվում երկրի 25 խոշորագույն քաղաքներում, այդ թվում՝ Լոնդոնում, Լիվերպուլում և Մանչեսթերում։
Բրիտանիայում գազի գնի կտրուկ աճի ֆոնին տարեկան գնաճը վերջին 30 տարվա ընթացքում հասել է ռեկորդային մակարդակի։
Բողոքի ակցիաները տեղի են ունենում գազի և էլեկտրաէներգիայի գնի 54 տոկոսանոց թանկացման ֆոնին։ Այս որոշումն ընդունվել է փետրվարի սկզբին՝ գազի համաշխարհային գների կտրուկ աճի պատճառով, սակայն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից։ Բրիտանացի սպառողների համար էներգիայի արժեքը կավելանա տարեկան միջինը 700 ֆունտով և կկազմի մոտ 2000 ֆունտ։
Երկրի Ազգային վիճակագրական ծառայության հետազոտության համաձայն՝ ծախսերի ավելացման պատճառով բրիտանացիների 51%-ը սկսել է ավելի քիչ ծախսել ոչ հիմնական ապրանքների վրա, 34%-ը տանը քիչ գազ կամ էլեկտրաէներգիա է օգտագործում, 31%-ը սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների վրա է խնայում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...