Իտալիան պատրաստ է դառնալ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավորը
Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել է իր երկրի պատրաստակամության մասին՝ դառնալու Ուկրաինայի չեզոք կարգավիճակի
երաշխավորներից մեկը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Մեզ համար գլխավոր առաջնահերթությունը բանակցային գործընթացի
շարունակությունն է: Թուրքիայի գործողությունները բարձր են գնահատվում:
Բանակցությունների արդյունքները կվերլուծվեն: Իտալիան պատրաստ է հանդես գալ
որպես Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավոր»,- ասել է իտալացի նախարարը
ապրիլի 2-ին Բաքվում։
Իտալիայի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև էներգետիկ ոլորտի խնդիրներին, որոնց բախվե; են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետևանքով։
Նա նաև ասել է, որ Իտալիան էներգետիկ անվտանգության կազմված ծրագրի
շրջանակներում նպատակ ունի հեռանալ ռուսական շուկայից։ «Այդ նպատակով Հռոմը
մտադիր է ակտիվացնել աշխատանքը միջերկրածովյան տարածաշրջանի
ուղղությամբ»,- հավելել է Իտալիայի արտգործնախարարը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...