Գերմանիայում արտադրական ճգնաժամ կառաջանա ռուսական գազի էմբարգոյի դեպքում
Ռուսական գազի վրա էմբարգոյի սահմանումն արդյունահանման փլուզման կհանգեցնի Գերմանիայում, հայտարարել է Գերմանական արդյունաբերության դաշնային միության (BDI) նախագահ Զիգֆրիդ Ռուսվուրմը, գրում է «Կոմերսանտ»-ը:
«Մենք խոսում ենք մեր արդյունաբերության փլուզման մասին, որը մեզ փրկեց
կորոնավիրուսային համավարակի ժամանակ», - ասել է Ռուսվուրմը ZDF
հեռուստաալիքի եթերում: Դա, նրա խոսքով, ճակատագրական հետեւանքներ կունենա։
Ավելի վաղ Գերմանիայի պարենի եւ գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրը
վարորդներին խորհուրդ էր տվել ավելի դանդաղ վարել՝ էներգիա խնայելու եւ
Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար։ Մարտին նա ասել էր, որ քիչ
միս ուտելը «ներդրում կլիներ Պուտինի դեմ»։
Գերմանիան եւ ԵՄ-ն պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ Ուկրաինայում ռուսական ռազմական օպերացիայի կապակցությամբ, բայց դրանք ուղղակիորեն չեն ազդել էներգետիկ ռեսուրսների վրա: Եվրոպայում խոստովաում են, որ Ռուսաստանից կախվածությունն էներգետիկ ոլորտում առայժմ մեծ է։ Ռուսաստանը
պատժամիջոցներին ի պատասխան հայտարարել էր, որ գազի դիմաց վճարները միայն
ռուբլով կընդունի։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն հայտարարել էր, որ
Գերմանիան պատրաստ չէ դրան։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...