Իսրայելն ու ԱՄԷ-ն ավարտում են բանակցություններն ազատ առեւտրի համաձայնագրի վերաբերյալ
Իսրայելը եւ ԱՄԷ-ն ավարտել են բանակցություններն ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ, հայտնել են Իսրայելի էկոնոմիկայի նախարարությունը եւ ԱՄԷ արտաքին առեւտրի նախարարը։
Առեւտրային համաձայնագիրն ապրանքների 95 տոկոսի՝ մաքսատուրքից անհապաղ կամ աստիճանական ազատում է ենթադրում, այդ թվում՝ պարենային, գյուղատնտեսական եւ կոսմետիկ արտադրանքի, ինչպես նաեւ բժշկական սարքավորումների ու դեղամիջոցների, ասվում է Իսրայելի էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ։
Համաձայնագիրը կանոնակարգում, մաքսային, ծառայություններ, պետական գնումներ եւ էլեկտրոնային առեւտուր է ներառում է եւ ուժի մեջ կմտնի երկրների էկոնոմիկայի նախարարների կողմից ստորագրվելուց եւ վավերացվելուց հետո, ասվում է հայտարարության մեջ։
ԱՄԷ-ն եւ Իսրայելը պաշտոնապես հարաբերություններ են հաստատել 2020 թվականին՝ ԱՄՆ միջնորդությամբ կնքված Աբրահամի համաձայնագրով։
«Այդ նշանակալից գործարքը կհիմնվի Աբրահամի պատմական համաձայնագրերի վրա եւ կամրապնդի աշխարհում ամենակարեւոր եւ հեռանկարային զարգացող առեւտրային հարաբերություններից մեկը»,- Twitter-ում գրել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առեւտրի պետնախարար Թանի Ալ Զեյուդին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...