Գերմանացի արտադրողները վատատեսորեն են տրամադրված
Գերմանացի արտադրողները տեղեկացրել են ավելի դանդաղ աճի եւ անհամեմատ ավելի հոռետեսական սպասումների մասին՝ մարտին արտադրական ակտիվության համեմատ, քանի որ պատերազմն Ուկրաինայում ազդել է արտահանման պահանջարկի վրա եւ հանգեցրել նոր խոչընդոտների մատակարարումների հարցում, տեղեկացրել է Reuters-ը։
S&P Global-ի գնումների մենեջերների վերջնական ինդեքսը (PMI) արտադրական ոլորտի համար, որին բաժին է ընկնում Եվրոպայի ամենամեծ տնտեսության մոտ մեկ հինգերորդը, նվազել է՝ հասնելով 18-ի (ամսական նվազագույնին՝ 56,9-ի, փետրվարից սկսած)։
Reuters գործակալության հարցմանը ենթարկված վերլուծաբանները միջինը սպասում էին 57,6 ցուցանիշ։
Հարցումը ցույց է տվել, որ վերջին ամիսներին մատակարարումների ուշացումները խորացել են, մուտքի գների գնաճը նորից արագացել է, իսկ ապրանք արտադրողները COVID-19-ի առաջին ալիքից հետո առաջին անգամ վատատեսորեն են վերաբերվել իրենց մեկ տարվա կանխատեսումներին։
«Արտադրողները տուժել են պահանջարկի եւ առաջարկի երկակի ցնցումից»,- ասել է IHS Markit-ի տնտեսության գծով փոխտնօրեն Ֆիլ Սմիթը։
«Հումքի եւ կարեւոր բաղադրիչների մատակարարման նոր խափանումները սահմանափակել են արտադրությունը, այն դեպքում, երբ պատերազմի հետ կապված պատժամիջոցները եւ մեծ անորոշությունը շուկայում ազդել են արտահանվող ապրանքների վաճառքների վրա»։
Ըստ Սմիթի՝ ապրանքներ արտադրողները նորից հայտնվել են ճնշման տակ ինքնարժեքի կտրուկ աճի պատճառով, որի գնաճի մակարդակը արագացել է հինգ ամիս հետո առաջին անգամ՝ հումքային ապրանքների համաշխարհային գների սրընթաց աճի ֆոնին։
Տվյալները հավաքվել են մարտի 11-24-ին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...