Ադրբեջանը շարունակում է չկատարել ՄԻԵԴ-ի որոշումները
Ադրբեջանը հինգերորդն է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների շարքում Ստրասբուրգի դատարանի որոշումների չկատարման մասով։ Այս մասին հայտարարել է փաստաբան Խալիդ Աղալիեւը՝ մեկնաբանելով նախօրեին Եվրախորհրդի մամուլի ծառայության կողմից տարածված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ակնարկային զեկույցը, փոխանցում է Turan-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ադրբեջանում չկատարված է մնում ՄԻԵԴ-ի 271 որոշում, իսկ հարեւան Վրաստանում եւ Հայաստանում՝ համապատասխանաբար 63 եւ 50։
Ադրբեջանում 2021 թվականին ՄԻԵԴ-ի 46 որոշում է մտել կատարման փուլ, իսկ 2020 թվականին այդ թիվը 51 էր:
Նախորդ տարի Ադրբեջանը հասցված վնասը փոխհատուցել է 51 գործով, սակայն միայն 23 դեպքում է ժամանակին վճարվել փոխհատուցումը: Ընդ որում, 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 58 գործով փոխհատուցում չի վճարվել:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը