Բրյուս Ուիլիսի հիվանդության պատճառ կարող էր դառնալ 20 տարի առաջ ստացած վնասվածքը
Բրյուս Ուիլիսի ընկերները The Sun-ի հետ զրույցում դերասանի մոտ աֆազիայի զարգացումը կապել են 20 տարի առաջ «Արեւի արցունքները» ֆիլմի նկարահանման հրապարակում ստացած վնասվածքի հետ։
Դերասանի ընկերոջ խոսքով՝ այդ վարկածին հավատում են նաեւ Ուիլիսի հարազատները։ «Նրա վարքագծում փոփոխությունները սկսել են նկատելի դառնալ մոտ հինգ տարի առաջ։ Սկզբում լուրջ ոչինչ չի եղել, մանրուքներ էին, օրինակ՝ նրան ականջակալներ էին հարկավոր՝ բառեր հուշելու համար»,- նշել է նա։
2004թ․-ին Ուիլիսը դատական հայց է ներկայացրել «Revolution Studios» ընկերության դեմ։ Նա հայտարարել է, որ հոգեպես եւ ֆիզիկական առումով լրջորեն տուժել է, երբ հրատեխնիկայի աշխատանքի ընթացքում արկը հարվածել է ճակատին։ Ուիլիսը ֆինանսական օգնություն չի ստացել, սակայն հայցը ներկայացնելուց հետո նրան անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել։
Մարտի 30-ին Ուիլիսի հարազատները հայտնել են, որ Բրյուս Ուիլիսի մոտ աֆազիա է ախտորոշվել, ինչի արդյունքում նա ստիպված է ավարտել իր դերասանական կարիերան։ «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի համահիմնադիրներ Ջոն Ուիլսոնը եւ Մո Մերֆին հայտարարել են, որ հետ են կանչում Ուիլիսի մրցանակը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...