Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ
Ճապոնիայի կառավարությունը հաստատել է նոր պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ՝ վերջինիս կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման հետ կապված:
Ճապոնիան արդեն արգելք է սահմանել առեւտրի եւ նավերի մուտքի վրա Փհենյանի դեմ միակողմանի պատժամիջոցների շրջանակներում: Նոր պատժամիջոցները տարածվել են « միջուկային եւ հրթիռային մշակմամբ զբաղվող չորս ձեռնարկության եւ ինը մարդու վրա»։
Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ակտիվները կսառեցվեն, լրագրողներին ասել է կառավարության բարձրաստիճան պաշտոնյա Հիրոկազու Մացունոն։
Ավելի վաղ Վաշինգտոնը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կոչ էր արել «Փհենյանի դեմ պատժամիջոցների ռեժիմը երկարաձգելու եւ ուժեղացնելու բանաձեւ ընդունել»՝ 2017 թվականից ի վեր Փհենյանի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին արձակումից հետո:
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ արձակումը Hwasong-17 հեռահար հրթիռի հաջող փորձարկում դարձավ, որը, վերլուծաբանների կարծիքով, կարող է մի քանի մարտագլխիկ կրել:
Սակայն Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը AFP-ին ասել է, որ Սեուլը եւ Վաշինգտոնն այն եզրակացության են հանգել, որ իրականում արձակումն իրականացվել էր Hwaseong-15 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով, որը Փհենյանը փորձարկել էր 2017 թվականին:
Այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ արձակումը զգալի առաջընթաց է ցույց տվել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...