Թուրքիան կտրուկ բարձրացնում է բնական գազի գինը սպառողների համար
Էներգիայի ներկրման թուրքական պետական BOTAS ընկերությունը բարձրացրել է բնական գազի գներն արդյունաբերական օբյեկտների համար 50 տոկոսով, իսկ տնային տնտեսությունների համար՝ 35 տոկոսով, հայտնում է Reuters-ը։
BOTAS-ը նաեւ հայտնել է, որ էլեկտրաէներգիայի արտադրության համար բնական գազի գներն աճել են 44.3 տոկոսով:
Թուրքիան ներկրում է էներգակիրների իր գրեթե բոլոր կարիքները, ինչը նրան խոցելի է դարձնում գների մեծ տատանումների նկատմամբ։ Կառավարության տվյալների համաձայն՝ Էներգետիկ ծախսերը սեպտեմբերին սկսել են աճել եւ 2022 թվականի առաջին երկու ամսում տարեկան կտրվածքով աճել են 212 տոկոսով՝ մինչեւ 16.8 միլիարդ դոլար:
BOTAS-ի կողմից Կենտրոնական բանկից արտարժույթի գնումները վերջին ամիսներին պատմական առավելագույնի են հասել էներգակիրների գների աճի պատճառով:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը