ԵՄ-ն եւ Չինաստանը վիրտուալ գագաթաժողով են անցկացնում․ հիմնական թեման Ուկրաինան է
ԵՄ-ն եւ Չինաստանը վիրտուալ գագաթաժողով են անցկացնում․ հիմնական թեման Ուկրաինան է։
Եվրահանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդի նախագահներ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Չառլզ Միշելը ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ միասին վիրտուալ բանակցություններ են սկսել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հետ: Ավելի ուշ նրանք կխոսեն Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:
ԵՄ ներկայացուցիչը հգայտարարել է, որ Չինաստանի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ «միլիոն դոլարի հարց է»: Մեկ այլ աղբյուր նշել է, որ անցյալ տարի Չինաստանի համաշխարհային առեւտրի ավելի քան մեկ քառորդը բաժին է ընկել ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին, մինչդեռ Ռուսաստանին բաժին է ընկել ընդամենը 2,4 տոկոս: «Մենք կերկարացնե՞նք այս պատերազմը, թե՞ միասին կաշխատենք, որպեսզի վերջ դնենք այս պատերազմին։ Սա գագաթաժողովի գլխավոր հարցն է»,- ասել է պաշտոնյան, որի խոսքը մեջբերում է Reuters-ը։
Չինաստանը մտահոգված է, որ եվրոպական երկրներն ավելի կոշտ արտաքին քաղաքական ազդանշաններ են ընդունում ԱՄՆ-ից եւ կոչ է արել ԵՄ-ին «վերացնել արտաքին միջամտությունը» Չինաստանի հետ հարաբերություններում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...