Վրաստանի նախագահը պնդում է, որ Թբիլիսին աջակցում է Ռուսաստանի դեմ միջազգային ֆինանսական պատժամիջոցներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պնդում է, որ Թբիլիսին աջակցում է Ռուսաստանի դեմ միջազգային ֆինանսական պատժամիջոցներին։
«Մենք աջակցում ենք բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին, եւ դա կարեւոր է վրացական ֆինանսական ոլորտի համար։ Եւ, միեւնույն ժամանակ, մենք մասնակցում ենք բոլոր այն բանաձեւերին, որոնք ընդունվել են ի պաշտպանություն Ուկրաինայի»,- CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին
Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բազմիցս հայտարարել էր, որ Թբիլիսին չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, քանի որ դա երկրի շահերից չի բխում:
Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ «կառավարության կողմից օգտագործվող ձեւակերպումների եւ բնակչության ճնշող մեծամասնության զգացողությունների միջեւ մեծ տարբերություն կա»։ «Եթե գաք Վրաստան, կտեսնեք, որ այստեղ ուկրաինական դրոշներն ամենուր են, վրաց բնակչության կողմից բազմաթիվ նախաձեռնություններ են եղել՝ իրենց աջակցությունը ցույց տալու համար»։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը