Թուրքիան պատրաստ է դառնալ Ուկրաինայի երաշխավոր երկրներից մեկը․ Էրդողան
Թուրքիան պատրաստ է դառնալ Ուկրաինայի երաշխավոր երկրներից մեկը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հաղորդում է Anadolu-ն։
Նրա խոսքով՝ Անկարան դրական է ընկալում նման նախաձեռնությունը, սակայն անհրաժեշտ է մանրամասն վերլուծություն։ Նա նշել է, որ Անկարան ակնկալում է արյունահեղության եւ պատերազմի շուտափույթ ավարտ։
Միաժամանակ Էրդողանը թերահավատորեն է մոտեցել Ուկրաինայի՝ Եվրամիության կազմ մտնելու հարցին։
«ԵՄ շատ երկրներ, բացառությամբ մի քնի երկրների, պետք է ավելի լուրջ վերաբերվեն այս գործընթացին։ Միաժամանակ ՌԴ նախագահը դրական է արձագանքել այս հարցին։ Պուտինի հետ զրույցի ընթացքում ես կփորձեմ դա լսել անձամբ նրանից, ինչը մեզ թույլ կտա ավելի հստակ վերլուծություն անել»,- ասել է Էրդողանը։
Նա ցավով նշել է, որ ԵՄ անդամակցության դիմումը Բրյուսելի կողմից քննարկվում է 1963թ․ ի վեր։ «ԵՄ-ն միայն ձգձգում է Անկարայի հետ երկխոսությունը»,- ասել է Էրդողանը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ