Ռազմական ուղիները՝ վերահսկողության տակ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի բարձրագույն ղեկավարության եւ Ադրբեջանի կողմից Արցախում՝ Քարագլխի բարձունքի մասով դիրքերի հետքաշման քաղաքական պայմանավորվածություն է տեղի ունեցել, ինչին էլ հաջորդել է ռազմական բախումը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը։ Դիրքային նմանատիպ մարտերը, ըստ նրա, հիմնականում իմիտացիոն փաթեթավորում են՝ արդարացնելու Հայաստանի կողմից հողեր հանձնելու հանգամանքը, այսինքն՝ որպեսզի այդ գործընթացը լեգիտիմ, ընկալելի լինի մարդկանց համար ու հետագայում հարցեր չծագեն՝ բա ինչպես գյուղերը հանձնվեցին։
«Այդ պայմանավորվածությունները նոր չեն, դրանք սկիզբ են առել դեռեւս Ապրիլյան պատերազմից։ Նոր սրացումներ, իհարկե, կլինեն, ընդհուպ՝ Երասխի մասով: Հայաստանը, վստահ եմ, վերադարձնելու է բոլոր այն անկլավները, որոնք Ադրբեջանը ցանկանում է, եւ դրանք գտնվում են Հայաստանի ռազմավարական ճանապարհների վրա: Այսինքն՝ Ադրբեջանը կարողանալու է մեր պետության հաղորդակցային ցանցի ռազմավարական ուղիներն իր սեփական վերահսկողության տակ պահել, ու պատահական չէ, որ Երասխի հատվածում ադրբեջանցիները որոշակի պարբերականությամբ զորքը առաջ են տանում, այնուհետ հետ են բերում: Դա նաեւ ուժի, սպառնալիքի գցուցադրման գործիք է, որը այս պարագայում նպատակ ունի օգնել Հայաստանի Հանրապետության գործող ղեկավարին»,- ընդգծեց մեր զրուցակիցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում