Առուշ Առուշանյանի դատավորը կարող է թիրախավորվել եւ պատժվել ԲԴԽ-ի կողմից
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը, որը հանրությանն առավել հայտնի դարձավ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի քրեական գործի քննությամբ եւ առավել եւս՝ դատավճռով, կարող է թիրախավորվել եւ պատժվել ԲԴԽ-ի կողմից։
Պարզվում է՝ նա 2019 թ. փետրվարին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի դատավոր, իսկ 2021-ի հոկտեմբերին նրան նշանակել են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, սակայն չեն տեղափոխել Երեւան, քանի որ դեռեւս օգոստոսից նրան էր մակագրվել Առուշ Առուշանյանի գործի քննությունը։
Դատական համակարգում հաճախ է լինում, որ դատավորին գործուղում են այլ դատարան՝ ինչ-որ գործ քննելու։ Օրինակ, ժամանակին Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատավոր Սամվել Ուզունյանին գործուղել էին Կենտրոնի դատարան՝ Հոկտեմբերի 27-ի գործը քննելու, եւ դատաքննությունն էլ ընթանում էր վճռաբեկ դատարանի դահլիճում։ Այսինքն՝ Գնել Գասպարյանին ասել են՝ կքննես Առուշանյանի գործը, կավարտես՝ կավարտվի նաեւ գործուղումդ, եւ նոր կտեղափոխվես Երեւան։
Գործուղման հրամանը տվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը․ «Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանին 2021 թ․ հոկտեմբերի 8-ից 2022 թվականի ապրիլի 8-ը ներառյալ համարել գործուղված Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ շարունակելով քննել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը»։
Հետաքրքրականն այն է, որ Գնել Գասպարյանի նստավայրը չի նշվել, իսկ այժմ պարզ չէ, թե մի քանի օր անց՝ ապրիլի 8-ին, նա կտեղափոխվի՞ Երեւան, թե՞ գործուղումը՝ որպես պատիժ Առուշի դատավճռի համար, կերկարաձգվի։ ԲԴԽ-ից այս հարցի վերաբերյալ ասացին՝ երբ որոշում կայացվի, կիրազեկենք։ Գնել Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Այս պահին որեւէ այլ որոշում չկա, բացի Ձեր իմացածից», եւ ավելացրեց, որ գործուղման երկարացման մասին եւս տեղեկություն չունի։
Նաեւ նշեց, որ չգիտի, թե Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որ նստավայրում է իր գործունեությունն իրականացնելու, կեսկատակ էլ հավելեց․ «Գուցեեւ չունենա՞մ»։ Պարզ է, որ դատավորը եւս կասկածում է, որ նման դատավճռից հետո իրեն կտեղափոխեն Երեւան։
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործերը, նախաքննական մարմնի որոշմամբ, միացվել էին մեկ վարույթում եւ քննվում էին Գնել Գասպարյանի նախագահությամբ։ Դատավճռով Առուշանյանը դատապարտվեց 1 տարի 3 ամիս ազատազրկման, բայց հաշվի առնելով նրա կրած կալանքի ժամկետը՝ վերջնական պատիժ նշանակվեց 6 ամիս 18 օր ազատազրկում, որը պայմանականորեն չկիրառվեց։ Դատարանը որոշեց նաեւ Առուշանյանին 5 տարի ժամկետով զրկել ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում