Նիդեռլանդների կառավարությունը քաղաքացիներին եւ ձեռնարկությունների կխնդրի խնայել գազը
Նիդեռլանդների կառավարությունը քաղաքացիներին եւ ձեռնարկություններին կխնդրի ավելի քիչ գազ օգտագործել, բայց դեռ չի ակտիվացնի գազային ճգնաժամի իր ծրագիրը։
Նիդեռլանդները բնական գազի գրեթե 20 տոկոսը ներկրում է Ռուսաստանից եւ այլընտրանքային աղբյուրներ է փնտրում։
Գերմանիան ավելի վաղ հայտարարել էր «վաղ նախազգուշացման» համակարգի մասին՝ բնական գազի հետ կապված արտակարգ իրավիճակի կապակցությամբ, քանի որ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը պատրաստվում է մատակարարումների ամբողջական դադարեցման ռիսկին:
«Հաշվի առնելով Գերմանիայի որոշումը՝ մենք վերանայել ենք գազային անվտանգության մեր ծրագիրը։ Մենք չենք պատրաստվում նախաձեռնել այս ծրագիրը, քանի որ այս քայլին կդիմենք միայն այն դեպքում, երբ իրական ֆիզիկական պակաս լինի կամ սուր սպառնալիք լինի, որ դա տեղի կունենա», - Reuters-ին ասել է էկոնոմիկայի նախարարության խոսնակ Թիմ վան Դեյքը:
Նրա խոսքով՝ իշխանությունները որոշել են այս շաբաթվա վերջին հանրային քարոզարշավ սկսել՝ կոչ անելով մարդկանց նվազեցնել գազի օգտագործումը։
«Սա պատասխան չէ այսօրվա գերմանական միջոցառմանը, այլ, իհարկե, կապված է Ուկրաինայում իրավիճակի հետ»։ Քարոզարշավը շեշտելու է, որ ինչքան քիչ գազ օգտագործվի, այնքան քիչ ստիպված կլինենք ներկրել»,- ասել է նա։
Չնայած Եվրամիության կողմից Մոսկվայի նկատմամբ սահմանված կոշտ պատժամիջոցներին՝ ռուսական գազը շարունակում է հոսել Եվրոպա՝ կազմելով դրա ընդհանուր մատակարարման մոտ 40 տոկոսը:
Որպեսզի ԵՄ-ն տարածաշրջանային կամ համաբլոկային հակաճգնաժամային ծրագիր նախաձեռնի, երկու անդամ երկիր պետք է արտակարգ դրություն հայտարարեն նույն հիմքով:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...