Լավրովը հայտնել է Իրանի հետ միասին պատժամիջոցները շրջանցելու ուղիներ փնտրելու Ռուսաստանի ծրագրերի մասին
Իրանի հետ հարաբերություններում Ռուսաստանը գործնական քայլեր կկառուցի, որոնք հնարավորություն կտան շրջանցել Արեւմուտքի պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «Интерфакс»-ը։
Իր իրանցի գործընկեր Հոսեյն Աբդոլլահիանի հետ Չինաստանում ընթացող բանակցությունների սկզբում Լավրովը ուշադրություն է հրավիրել «արեւմտյան գործընկերների փորձերին՝ խարխլելու պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքը», ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին։
«Նման անընդունելի քաղաքականության գործիքներից մեկը, ինչպես դուք ասացիք, միակողմանի անօրինական պատժամիջոցներն են։ Իսկ մեր գործընկերոջ՝ Իրանի հետ հարաբերություններում մենք կձգտենք դատապարտել այս անընդունելի երեւույթը միջազգային քննարկումներում, ինչպես նաեւ գործնական քայլեր կկառուցենք, որոնք թույլ կտան շրջանցել այդ անօրինական գործողությունները»,- ասել է Լավրովը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը