Ռուսաստանի օդանավակայանների փակումը երկարացվել է մինչև ապրիլի 7-ը
«Ռոսավիացիա»-ն վեցերորդ անգամ երկարացրել Է Ռուսաստանի կենտրոնական մասի և հարավի 11 օդանավակայաններում թռիչքների արգելքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մինչև ապրիլի 7-ը Մոսկվայի ժամանակով 03:45-ը (Երևանի ժամանակով 04:45-ը) երկարացվել Է թռիչքների սահմանափակումը Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում, հաղորդել Է գերատեսչությունը:
Ավիաընկերություններին առաջվա պես հանձնարարվել Է օգտագործել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները: Ռուսաստանի մյուս օդանավակայանները, ներառյալ միջազգայինները, աշխատում են սովորական ռեժիմով, հավաստիացրել են գերատեսչությունում: Ռուսաստանի ներսում թռիչքների սահմանափակումները մտցվել Էին փետրվարի 24-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...