Ռուսաստանը ծրագիր կմշակի, եթե եվրոպական երկրները հրաժարվեն գազային պայմանագրերից․ Պեսկով
Ռուսաստանը ծրագիր կմշակի, եթե եվրոպական երկրները հրաժարվեն գազային պայմանագրերից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
«Անվճար գազ չկա»,- ընդգծել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված է արտասահմանում իր գազը վաճառելու մեջ եւ մտադիր է մնալ հուսալի մատակարար։ «Ռուսաստանը եղել է, կա եւ կմնա էներգառեսուրսների հուսալի մատակարար, եւ Ռուսաստանը շահագրգռված է իր գազը վաճառելու հարցում»,- ասել է նա։
Նա նշել է, որ արտասահմանյան ընկերությունները պետք է հասկանան, որ եվրոյով եւ դոլարով կարող են գնել ռուբլի եւ վճարել դրանով գազի դիմաց, դե ֆակտո ոչինչ չի փոխվել։
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանն անվճար գազ չի մատակարարի։ «Ոչ ոք անվճար գազ չի մատակարարի, դա ուղղակի անհնար է, եւ դրա համար կարելի է վճարել միայն ռուբլով»,- ասել է Պեսկովը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...