ԱԷՄԳ-ի ղեկավարը մեկնել է Ուկրաինա
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին երեքշաբթի մեկնել է Ուկրաինա՝ բանակցելու կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ԱԷՄԳ-ի կողմից նախատեսված շտապ տեխնիկական օգնության ցուցաբերման առնչությամբ, նշվել է գործակալության հայտարարությունում։
Օգնությունը ներառելու է երկրի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովումն ու պաշտպանությունը եւ վթարի (որը կարող է վտանգ ներկայացնել մարդկանց եւ շրջակա միջավայրի համար) հավանականության բացառումը, նշել են ԱԷՄԳ-ում։
«Գլխավոր տնօրենի այցի նպատակը Ուկրաինայի միջուկային օբյեկտների օպերատիվ անվտանգության ապահովման նախաձեռնումն է։ Այն ներառելու է ԱԷՄԳ-ի փորձագետների այցելություն գերակա օբյեկտներ եւ կենսականորեն կարեւոր նյութերի առաքում՝ անվտանգության եւ պահպանության ապահովման համար, ներառյալ մոնիթորինգի եւ վթարային արձագանքման համար անհրաժեշտ սարքավորումները»,- նշվել է ԱԷՄԳ-ի կայքում հրապարակված հայտարարությունում։
«Այցի ընթացքում, այս շաբաթ, գլխավոր տնօրենը կմեկնի ուկրաինական ատոմակայաններից մեկը»,- նշվել է կայքում հրապարակված հայտարարությունում։
Գրոսին ասել է, որ ռազմական հակամարտությունը ուկրաինական ԱԷԿ-ները եւ ռադիոակտիվ նյութեր ունեցող այլ օբյեկտները կանգնեցրել է աննախադեպ վտանգի առջեւ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...