Ինչպե՞ս է անցել Մարուքյանի առաջին «քննությունը»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բրյուսելում հրավիրվել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների առաջնորդների գագաթաժողովը: Հասկանալի է՝ հիմնական թեման ռուս-ուկրաինական հակամարտությունն է: Այսուամենայնիվ, նման խոշոր հավաքները կարևորագույն հարթակ կարող են դառնալ միջազգային հանրությանը հասցնելու Ղարաբաղյան հակամարտության ներկայիս գործընթացները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը, ներառյալ՝ ստեղծված հումանիտար ճգնաժամը, խաղաղ բնակչության դեմ Բաքվի կողմից իրականացվող հանցագործությունները, մշակութային ցեղասպանության ակնառու դրսևորումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ պատերազմից մեկուկես տարի անց Ադրբեջանում դեռևս հայ ռազմագերիներ են պահվում:
«Փաստ» թերթի դիվանագիտական աղբյուրները նշում են, որ հատկապես այս տեսակետից բրյուսելյան գագաթաժողովը մեկնարկային «քննություն» է եղել հատկապես նորանշանակ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի համար, քանի որ նշանակումից հետո սա նրա առաջին պաշտոնական այցն էր:
Մեր տեղեկություններով, չնայած, ինչպես նշեցինք, հիմնական թեման եղել է ռուս-ուկրաինական հակամարտությունը, դա չի խանգարել, որ Մարուքյանը «հաջողացնի» ներկայացնել Արցախի խնդիրները, Ադրբեջանի ահաբեկչական վարքը՝ նշելով, որ փաստացի Արցախում պատերազմը չի ավարտվել: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, բավականին անհատական հանդիպումներ են եղել ԵՄ երկրների տարբեր կուսակցությունների ղեկավարների և, ընդհանրապես, կարծիք ձևավորող ինստիտուտների և ուժերի ներկայացուցիչների հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում