Էդգար Էլբակյան. Ռուսաստանն ամենեւին էլ ամենակարող չէ
Ռուսաստանն ամենեւին էլ ամենակարող չէ, ինչպես շատերը համարում եւ ենթադրում էին: Այս մասին արդեն գիտեն ոչ միայն Հայաստանի թշնամիները։ Այս մասին մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
Ռուսաստանի սահմանափակ հնարավորությունների մասին, ըստ քաղաքագետի, այժմ գիտեն նաեւ նրա պոտենցիալ հակառակորդները: Սա հասկանալով՝ Ռուսաստանը եւս սկսել է զգուշավորություն դրսեւորել՝ կշռադատելով բոլոր դրական եւ բացասական կողմերը։ «Այժմ խաղը վարում են Ռուսաստանն ու Ադրբեջանը։ Մեր մասին պետք է մոռանալ, քանի որ գործող իշխանության գործողությունների ու քայլերի շնորհիվ Հայաստանը, փաստորեն, զրկվեց իր սուբյեկտիվությունից։ Ամեն ինչ սկսվեց դեռ 2018թ. Այն ժամանակ սկսված գործընթացներն ուղղված էին Հայաստանը սուբյեկտիվությունից զրկելուն։ Հիմա մենք ավելի շատ կամազուրկ երեխայի ենք նման»,- ասաց փորձագետը։
Ինչպես նշեց Էլբակյանը, Ռուսաստանի տեսանկյունից Ղարաբաղում ադրբեջանցիների գրաված բարձունքները չնչին են եւ որեւէ արժեք չեն ներկայացնում։
Այնուամենայնիվ, քաղաքագետը չբացառեց Մոսկվայի եւ Բաքվի հնարավոր առճակատումը։ Սակայն նա շտապեց նկատել, որ այդ օրը դեռ շատ եւ շատ հեռու է։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...