15 ամսականից սկսած՝ երեխաները պատճենում են ծնողների վարքագիծը եւ սովորությունները
Ծնողները, որոնք ցանկացած դժվարության առաջ հանձնվում են, հակված են այդ հատկությունը իրենց երեխաներին փոխանցելուն: Daily Telegraph-ի տվյալներով, խնդիրը ոչ թե ժառանգականության մեջ է, այլ երեխաները բառացիորեն «կլանում են» մարդկանց վարքագծի որոշ գծերը, իսկ հիմնականում՝ իրենց ծնողներինը:
Սա հաստատում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների նոր ուսումնասիրության արդյունքները, որոնք հրապարակվել են Science ամսագրում: Պարզվել է, որ 15 ամսական երեխաները պատճենել են իրենց ծնողների վարքագիծը, այդ թվում՝ դժվարություններից խուսափելու սովորությունը կամ հակառակը՝ հաղթահարելը:
Փորձի ընթացքում երեխաներին բաժանել են երեք խմբի: Նրանցից յուրաքանչյուրում հետևել են, թե ինչպես երեք մեծահասակներ փորձում են որոշակի առաջադրանք կատարել`բացել բեռնարկղ կամ խաղալիքը հանել կախանից: Առաջին խմբի համար խնդիրն ավարտվել է 30 վայրկյանում, իսկ երկրորդի՝ 10 վայրկյանի ընթացքում: Երրորդ խմբում խնդիրն ավարտելու փորձ ընդհանրապես չի արվել: Հետագայում երեխաները պետք է սեղմեին կոճակը, խաղալիք երաժշտական տուփը ակտիվացնելու համար, որն անջատված էր:
Արդյունքում, այն երեխաներին, որոնք տեսնում էին մեծահասակների համառությունը և հետագա հաջողությունները, ավելի շատ ժամանակ էր հարկավոր տուփն ակտիվացնելու համար, քան երկրորդ կամ երրորդ խմբում գտնվողներին:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում