Գերմանիան դիտարկում է հակահրթիռային պաշտպանության համակարգ ձեռք բերելու հնարավորությունը. Օլաֆ Շոլց
Գերմանիան դիտարկում է հակահրթիռային պաշտպանության համակարգ ձեռք բերելու հնարավորությունը՝ Ռուսաստանի հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Դա անշուշտ, հարցերից մեկն է, որը մենք քննարկում ենք, եւ դրա համար ծանրակշիռ պատճառ կա»,- ասել է նա ARD հանրային հեռուստաալիքին, երբ նրան հարցրել են, թե կարող է արդյոք Գերմանիան գնել այնպիսի համակարգ, ինչպիսին իսրայելական «Երկաթե գմբեթն» է։ Նա չի նշել, թե համակարգի ինչ տեսակ է քննարկում Բեռլինը։
Մտադի՞ր է արդյոք Գերմանիան գնել մեծ հեռահարության հակահրթիռային պաշտպանության համակարգ (ինչպիսին է Patriot-ը) հարցին Շոլցը պատասխանել է. «Մենք պետք է հասկանանք, որ ունենք հարեւան, որը պատրաստ է բռնություն գործադրել իր շահերը պաշտպանելու համար»։
Bild am Sonntag թերթը տեղեկացրել է, որ հակահրթիռային վահանը Գերմանիայի ամբողջ տարածքի համար եղել է գլխավոր հրամանատար Էբերհարդ Ցորնի հետ Շոլցի հանդիպման քննարկվող թեմաներից մեկը։ Խոսքը, մասնավորապես, իսրայելական «Ստրելա-3» («Նետ-3») համակարգի հնարավոր ձեռքբերման մասին է եղել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...