Սերբիան հայտարարել է, որ բեռների մատակարարումները Ռուսաստան շարունակվում են՝ անկախ դժվարություններից
Բեռների մատակարարումները Սերբիայից Ռուսաստան շարունակվում են՝ չնայած Արեւմուտքի պատժամիջոցներին, հայտարարել է Սերբիայի Առեւտրա-արդյունաբերական պալատի տնօրենի օգնական Բոյան Ստանիչը, փոխանցում է «Կոմերսանտը»:
Սերբիայից մատակարարվող ապրանքների հիմնական խումբը թարմ մրգերն ու չրերն են, նախեւառաջ՝ խնձորն ու ելակը: Այլ ոլորտների արտադրանքներից են ավտոմեքենաների անվադողերը, դեղամիջոցները, տեքստիլ արտադրանքը, գուլպաները, ստվարաթուղթը և փաթեթավորման թուղթը:
«Անկախ առկա դժվարություններից՝ արտադրանքի մատակարարումը Ռուսաստան եւ վճարման անցկացման միջոցները գործում են: Շատ ընկերություններ, որոնց կապիտալը մեծապես ստացվում է ԵՄ-ից, նվազեցրել կամ դադարեցրել են արտահանումը Ռուսաստան, սակայն դեռևս նշաններ չկան, որ որևէ ընկերություն որոշել է ապաներդրում անել, այսինքն՝ իր կապիտալը դուրս բերել Սերբիայից»,- ասել է Ստանիչը:
Սերբիայի Առեւտրա-արդյունաբերական պալատի տվյալներով՝ 2021թ. ՌԴ իրանականցված արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 840.3 մլն եվրո: 2020 թ. արտահանման ծավալը գտնվել է 800.2 մլն եվրոյի սահմաններում:
Հակառուսական պատժամիջոցներն անդրադարձել են նաեւ Սերբիայի վրա, որը փորձում է չեզոքություն պահպանել Ռուսաստանի եւ Սերբիայի միջեւ: ԵՄ սահմանափակումներն արգելել են նավթի և քիմիական նյութերի ներկրումը Սերբիա՝ դրանց հետագա վերամշակման համար: Բելգրադը ծրագրում է ընդլայնել նավթի ու գազի առկա պահեստարանները եւ նորերը կառուցել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...