Վեդիի ՏԻՄ ընտրությունների ՔՊ թեկնածու Գարիկ Սարգսյանը չպատասխանեց լրագրողների հարցերին
Վեդի խոշորացված համյանքի ՏԻՄ ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարիկ Սարգսյանը այսօր` մարտի 27-ին, քվեարկելուց հետո հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Հարցին, թե հիշում է արդյոք պաշտպանության նախարարի, ով այդքան ակտիվ կմասնակցի քարոզարշավի, կամ ինչ կարծիք ունի դիրքային զիջումների մասին, նա ոչինչ չասաց, նստեց մեքենան եւ հեռացավ:
Նա նաեւ բարի օր մաղթեց լրագրողներին:
Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։
Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում:
Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 28 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում