Նույն «ձեռքը», նույն ձեռագիրը. Փաշինյանն իր թիմի ներսում հակակշիռների մեխանիզմ է «կառուցում»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու այն տեղեկությանը, որ Նիկոլ Փաշինյանը սեփական թիմի ներսում հակադրությունների ճանապարհով բալանսավորում է ապահովում։
Նշել էինք, որ փաստացի հակակշիռների մեխանիզմ է «կառուցում» իր իսկ թիմակիցների ձեռամբ: Կառավարության կուլիսներում խոսում են, թե Փաշինյանի այս գործելաոճը միայն խորհրդարանով չի սահմանափակվում. նա այս «մեխանիզմը» շատ է սիրում և համարում է բավական արդյունավետ: Մեր ունեցած տեղեկություններով, այս «կշեռքն» աշխատում է նաև իրավապահ համակարգում:
Ճիշտ է, այստեղ, հաշվի առնելով այդ գերատեսչությունների «սպեցիֆիկան», կոնֆլիկտները, որպես կանոն, մնում են «ներսում», սակայն որոշ դեպքերում նույնիսկ այստեղ է «պատերազմ» պայթում:
Մասնավորաբար, հիշեցնենք, որ վերջին շրջանում բավականին բուռն հակադրություններ ի հայտ եկան դատախազությունհակակոռուպցիոն կոմիտե և դատախազություն-ԲԴԽ հարաբերություններում: Կան տեղեկություններ, որ սրանք իսկապես միայն «այսբերգի» երևացող կողմն են»:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում