Spiegel. Գերմանիան ցանկանում է մինչեւ ամառ կրկնակի կրճատել երկրի կախվածությունը ռուսական նավթից
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մինչեւ ամառ կրկնակի կրճատել երկրի կախվածությունը ռուսական նավթից եւ մինչեւ աշուն դադարեցնել ռուսական քարածուխի ներկրումը, գրում է Der Spiegel ամսագիրը՝ վկայակոչելով նախարարության հուշագիրը։
«Սպասվում է, որ մինչեւ տարվա կեսերը ռուսական նավթի ներմուծումը Գերմանիա կրկնակի կկրճատվի,- Spiegel-ը։- Մինչեւ աշուն Գերմանիան կարող է անկախ դառնալ ռուսական ածուխից»։
Spiegel-ը, վկայակոչելով նախարարության աղբյուրները, նշում է, որ «չնայած առաջընթացին, անհապաղ էմբարգոն չափազանց լուրջ տնտեսական եւ սոցիալական հետեւանքներ կունենա»:
Ըստ հրապարակման՝ նախարարության պաշտոնյաները հեղուկ բնական գազի երեք լողացող տերմինալ են ընտրել: «Գերմանական կառավարությունն այժմ ուսումնասիրում է հնարավոր վայրերը Հյուսիսային եւ Բալթիկ ծովերում, որտեղ դրանք կարող են օգտագործվել կարճաժամկետ հեռանկարում, որոշ դեպքերում՝ արդեն 2022/23 թվականների ձմռանը», - ասվում է հայտարարության մեջ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...