Ավելորդ քաշը կրճատում է տղամարդկանց սերմնաբջիջների քանակը
Որքան շատ ավելորդ քաշ ունի տղամարդը, այդքան բարձր է նրա մոտ լիարժեք անպտղության զարգացման հավանականությունը։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է International Journal of Andrology ամսագրում։
Գիտնականները նախկինում էլ էին կռահում, որ ավելորդ քաշը բացասաբար է անդրադառնում տղամարդկանց առողջության վրա, սակայն այդ հետազոտությունն առաջին ապացույցն է ճարպակալումով տառապող տղամարդկանց սերմնահեղուկի վատ պարամետրերի մասին։ Համակարգչային հաշվարկների հիման վրա ստացված տվյալները թույլ են տալիս հավաստիացնել, որ անպտղության բուժման ոլորտի մասնագետներն իրենց բուժումը սկսելուց առաջ պետք է հաշվի առնեն ծնողական ճարպակալման գործոնը։
Հետազոտությանը մասնակցել է 1285 տղամարդ։ Նրանց մասին ամբողջ տեղեկատվության վերլուծության հիման վրա մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ճարպակալումը միանշանակ կապակցված է սերմնահեղուկի ավելի ցածր ծավալի, սերմնաբջիջների քանակի, դրա խտության ու շարժունակության հետ, նաեւ դրա մեծաքանակ դեֆեկտների հետ։ Որոշ զարգացած երկրներում յուրաքանչյուր երրորդ զույգն արդեն բախվում է որեւէ խնդրի սաղմնավորման ժամանակ ու տարեցտարի տղամարդկանց անպտղության ցուցանիշները մշտապես աճում են։ Հայտնի ռիսկի գործոններից են տղամարդկանց տարիքը, ծխելը, ոգելից խմիչքի չարաշահումը, ցածր ֆիզիկական ակտիվությունն ու մարմնի ավելորդ քաշը, նաեւ վատ ժառանգականությունը։
«Ճարպակալումով տառապող տղամարդկանց առողջությունն ու սեմնաբջիջների վերարտադրողական ցուցանիշները զգալիորեն զիջում են՝ թե որակապես, թե քանակապես,- շեշտել է բժիշկ Գոտումուլալա Ռամարաջուն, հետազոտության հեղինակը։ - Մեր ստացած արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ ավելորդ քաշից ազատվելու ուղղությամբ սաղմնավորումից առաջ ձեռնարկված ջանքերը զգալիորեն բարձրացնում են հայրանալու հավանականությունը»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում