Ինչ հետևանքներ կունենա Երասխում զորքերի հայելային հետ քաշումը
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանին առաջարկել են Երասխի հատվածում զորքերը հայելային հետ քաշել, ինչը կլուծի վերջին 1.5 տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը։ «Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից»,- ասաց նա` հավելելով, որ հայկական կողմը սպասում է այս առաջարկի շուրջ Ադրբեջանի արձագանքին։
Երասխի մարտերի մասնակիցներից եւ Նաիրի բարձունքը գրաված ջոկատի տղաներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի հայտարարությունը շատ վտանգավոր է․
«Ճիշտ է՝ Երասխի հատվածում շփման գիծը զիգզագ է հիշեցնում, եւ որոշ տեղերում մենք ենք իրենց տարածքում, որոշներում՝ իրենք, սակայն մեր կողմում կան բարձունքներ, որոնք մեր տնօրինության տակ են, եւ սխալ է այդ դիրքերը հանձնելը։ Եթե չեն հստակեցվելու, թե որ հատվածներից որքան պետք է հետ քաշվենք, արդյունքում մենք կարեւոր բարձունքներ կզիջենք, եւ ընդհուպ մեր դիրքերը կիջնեն, կմոտենան Երեւան-Երասխ միջպետական ճանապարհին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում