Այլևս կարմիր գծեր չեն մնացել ձեր վերաբերմունքում.Վլադիմիր Վարդանյանը բարկացավ ու հեռացավ դահլիճից
Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և լրագրողի միջև:
Լրագրողը հարց ուղղեց ՔՊ-ականներին՝ որո՞նք են այն կարմիր գծերը, որոնք այս իշխանությունը չի հատի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցություններում, նաև հարցրեց ինչու՞ են իշխանությունները խուսափում հստակ հայտարարել, որ Արցախը երբեք որևէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում:
ՔՊ-ական պատգամավորները խուսափեցին պատասխանել հարցերին, լրագրողն էլ կրկնեց հարցը, ինչը բարկացրեց պատգամավորներին.
«Այլևս կարմիր գծեր չեն մնացել ձեր վերաբերմունքում, հստակ պետք է մի բան հիշենք, որ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ ագրեսիվ պատերազմ նախաձեռնելով, հասել է որոշակի «հաջողությունների», էթնիկ զտման տարբեր դրսևորումների է դիմում, այս պայմաններում՝ ներքին կոնսոլիդացիայի փոխարեն, մենք տեսնում ենք հինգերորդ շարասյանը բնորոշ հայտարարություններ, նրանց նպատակը ամեն գնով պետականությունը թուլացնելն ու իշխանության հասնելն է»,-ասաց Վարդանյանը և բարկացած լքեց ճեպազրույցի սրահը:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում