Սեյրան Օհանյանին կանչել են Քննչական կոմիտե
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին կրկին վկայի կարգավիճակով կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրան հարցաքննում են ՊՆ նախկին եւ ներկա մի շարք զինվորականների մասով հարուցված քրեական գործերի շրջանակում որպես վկա, եւ նախկին նախարարին կոնկրետ հարցադրումներ են արվում զիվորականների, հրամանատարների, նրանց՝ պատերազմի ժամանակ իրականացրած գործողությունների մասով: Օրինակ՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության ՀԿԳ բաժնում քննվում է ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի դեմ հարուցված քրեական գործը, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի մեքենայի պայթեցման գործը եւ մի շարք այլ զինվորականների գործողությունների մասով հարուցված քրեական գործեր:
Չի բացառվում, որ այս եւ այլ պաշտոնյաների դեմ հարուցված գործերով են Սեյրան Օհանյանին կանչում հարցաքննության: Հիշեցնենք, որ մարտի 8-ին գրել էինք, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, 2022 թվականին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւորագույն գործերով քննչական վարչություն հարցաքննության է ներկայացել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Մեզ հայտնի դարձավ, որ նրան հարցաքննության են հրավիրում տարբեր քրեական գործերով եւ, որպես նախկին նախարար, վկայի կարգավիճակով հարցաքննում: Ի դեպ, Սեյրան Օհանյանը այս պահին ունի մեղադրյալի կարգավիճակ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող «Ձորահէկ» ՓԲԸ -ի գործով: Վերջինիս առաջարկել են համաձայնել վաղեմության ժամկետով կարճել գործը, բայց Սեյրան Օհանյանը հրաժարվում է, եւ քրեական գործը մնացել է օդից կախված: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատեց, որ Քննչական կոմիտեում հարցաքննվել է վկայի կարգավիճակով եւ առաջիկայում եւս վկայի կարգավիճակով կրկին գնալու է հարցաքննության»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում