Գնաճային ճնշումներ կան և կշարունակվեն․ նախարար
Դուք ասել եք, որ ավելի արագ պետք է աճի կենսաթոշակի չափը, քան գներն են աճելու։ 2020-2021 թթ․-ին ճիշտ հակառակն է տեղի ունեցել՝ կենսաթոշակի միջին չափը շատ չնչին աճ է ունեցել, մի քանի անգամ աճել են միջին գները, տասնյակ ավել անգամ աճել է նվազագույն կենսաապահովման զամբյուղի մեջ մտնող հիմնական սննդամթերքի առաջին անհրաժեշտության ապրանքների գները։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Տարին նոր է սկսել այս տարի ակնհայտ է նորից գնաճային նոր ճնշումները, դա փաստ է ուղղակի, դա վկայում է ԿԲ-ի կողմից վարվող խիստ քաղաքականությունը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը արդյոք մշակում է ծրագրեր զբաղվածության խթանման և սոցիալական վճարների բարձրացման վերաբերյալ»,-հարցը սոցապնախարարին ուղղեց Ավետիսյանը։
Ի պատասխան, նախարարը նշեց, որ Կառավարության ուշադրության կենտրոնում է գնաճը․
«Աշխարհից կտրված չէ, և փոխկապակցված մի շարք թելով համաշխարհային զարգացումների հետ։ Կառավարությունը մտածում է, բայց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ուղիղ գնաճ ճնշելու գործիքակազմ չունի, մենք ևս մտահոգված ենք ստեղծված վիճակով»։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում