Զելենսկին նկարագրել է Ռուսաստանի հետ բանակցությունները. Դա շատ դժվար է, երբեմն` սկանդալային
Շատ դժվար է, երբեմն՝ սկանդալային, բայց քայլ առ քայլ առաջ ենք գնում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ խոսելով Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների մասին, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը։
Զելենսկին ասել է, որ Ուկրաինան շարունակում է աշխատել տարբեր մակարդակներում։ Մասնավորապես՝ Ռուսաստանին խաղաղության դրդելու եւ այս դաժան պատերազմին վերջ տալու համար։
«Ուկրաինայի ներկայացուցիչներն աշխատում են բանակցությունների վրա, որոնք շարունակվում են գրեթե ամեն օր։ Դա շատ դժվար է։ Երբեմն՝ սկանդալային: Բայց մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում»,- ընդգծել է նա:
Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր միջազգային միջնորդներին, ովքեր պայքարում են Ուկրաինայի, Եվրոպայի եւ ճշմարտության համար։
«Ովքեր իրական պատկերը հասցնում են Մոսկվա: Ազնիվ: Եւ դրդրում են իրատեսորեն նայել նրան, ինչ է տեղի ունենում մարտերում, եւ նրան, որ աշխարհը չի դադարի պաշտպանել ճշմարտությունը։ Մեր ճշմարտությունը»,- ասել է նա։
Պետության ղեկավարը հիշեցրել է, որ այս շաբաթ երեք կարեւոր գագաթաժողով պետք է կայանա՝ G7-ի, ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի։
«Պատժամիջոցների նոր փաթեթներ, նոր օգնություն: Կաշխատենք, կպայքարենք՝ որքան կարողանանք։ Մինչեւ վերջ: Քաջ եւ բաց: Այս բոլոր հարթակներում: Ամբողջ էներգիայով։ Արդյունքի հասնելու համար: Մեր ամբողջ ուժով։ Եւ մենք չենք հոգնի: Կհանգստանանք, երբ հաղթենք: Եւ դա անպայման տեղի կունենա»,- ընդգծել է Զելենսկին։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը