Ավստրալիայի պաշտպանության նախարարը հայտարարել է երկրի ռազմատիեզերական զորքերի ստեղծման մասին
Ավստրալիայի պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնը երեքշաբթի օրը Կանբերայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի ռազմատիեզերական զորքերի ստեղծման մասին։ Ասուլիսը հեռարձակել է SBS հեռուստաալիքը։
«Ավստրալիան պետք է պատրաստ լինի նրան, որ [ռազմատիեզերական ոլորտը] գնալով ավելի մեծ ռազմավարական նշանակություն է ստանում։ Ռազմական տիեզերական զորքերի նոր հրամանատարությունը կպաշտպանի հետախուզության, հսկողության եւ կապի մեր միջոցները, ներառյալ արբանյակները: Այս ոլորտը պետք է օգտագործվի ագրեսիան զսպելու համար, այլ ոչ թե վերածվի եւս մեկ կոնֆլիկտային ոլորտի»,- ասել է Դաթոնը։
Նախարարը խոստովանել է, որ Ավստրալիայի ՌՏՈՒ ուժերը բավական համեստ կլինեն, եւ դրանք հնարավոր չի լինի համեմատել ամերիկյանի հետ, սակայն դրանց գոյությունն այս պահին նա «անհրաժեշտ պայման» է անվանել Ավստրալիայի ազգային շահերի արդյունավետ պաշտպանության համար։ «Այսօր ցանկացած երկրի համար տիեզերքի հասանելիության կորուստը զգալի ռազմական եւ քաղաքացիական հետեւանքներ կունենա»,- ասել է Դաթոնը:
Նախատեսվում է, որ նոր զորքերը ավիացիայի փոխմարշալ Քեթ Ռոբերթսը կգլխավորի, իսկ նրանց հրամանատարությունը սերտորեն կհամագործակցի Ավստրալիայի տիեզերական գործակալության հետ, որը տեղակայված է երկրի հարավում՝ Ադելաիդայում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...