Աբրամովիչի հետ կապված երկու սուպերզբոսանավեր կանգ են առել թուրքական հանգստավայրերի ափերին․ Reuters
Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի հետ կապված երկրորդ սուպերզբոսանավը կանգ է առել թուրքական հանգստավայրի ափին: Բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրները հայտնել են, որ նա եւ մյուս հարուստ ռուսաստանցիները ցանկանում են ներդրումներ կատարել Թուրքիայում՝ հաշվի առնելով այլ երկրներում պատժամիջոցները, գրում է Reuters-ը։
Արեւմտյան կառավարությունները պատժամիջոցներ են կիրառել Աբրամովիչի եւ ռուսաստանցի մի քանի այլ միլիարդատերերի նկատմամբ: Թուրքիան հայտարարել է, որ սկզբունքորեն դեմ է ՆԱՏՕ-ում իր դաշնակիցների կողմից սահմանված պատժամիջոցներին: Դա կարող է նրան վերածել ապահով ապաստարանի ռուսների համար, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել եւ պահել ակտիվները:
Eclipse-ը՝ աշխարհի ամենամեծ զբոսանավերից մեկը՝ 162,5 մետր բարձրությամբ, հունական կղզիներով անցնելուց հետո կանգ է առել Թուրքիայի հարավարեւմտյան Մարմարիս հանգստավայրում, վկայում են Reuters-ը եւ հետախուզական տվյալները: Նավը Բերմուդյան կղզիների դրոշի ներքո է նավարկում։
Հաղորդվում է, որ նավն ունի երկու ուղղաթիռային հարթակ, ինը տախտակամած, լողավազան եւ հակահրթիռային պաշտպանության ներկառուցված համակարգ։
Աբրամովիչի հետ կապված մյուս՝ Solaris սուպերզբոսանավը մեկ օր առաջ ժամանել է Բոդրում հանգստավայր:
Անկարայի աղբյուրը, որը ծանոթ է Աբրամովիչի հետ վերջին խոսակցություններին, ասել է, որ նա եւ մյուս հարուստ ռուսները ցանկանում են ներդրումներ կատարել Թուրքիայում՝ հաշվի առնելով այլ վայրերում կիրառվող պատժամիջոցները: «Նա ցանկանում է աշխատել եւ կարող է որոշ ակտիվներ գնել»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ միլիարդատերն արդեն ակտիվներ ունի Թուրքիայում։ Աղբյուրը մանրամասներ չի հայտնել։
Անկարայի մեկ այլ աղբյուր ասել է, որ Թուրքիան ներկայումս չի դիտարկում պատժամիջոցներին միանալու հնարավորությունը եւ ակնկալում է, որ հարուստ ռուսաստանցիները ակտիվներ կգնեն եւ ներդրումներ կկատարեն:
Eclipse-ի եւ Solaris-ի հայտնվելով Աբրամովիչը այս պահի դրությամբ իր կարողությունից ավելի քան 1,2 մլրդ դոլար է տեղադրել Թուրքիայում, ընդ որում՝ յուրաքանչյուր նավը գնահատվում է 600 մլն դոլար եւ ավելի: Ռուսաստանի հետ կապված զբոսանավերը արգելափակվել են մի շարք երկրներում, այդ թվում՝ Իտալիայում, Իսպանիայում եւ Գերմանիայում:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը