Զելենսկի. Մեզ ՆԱՏՕ չեն ընդունում, քանի որ վախենում են Ռուսաստանից
Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բանակցություններում փոխզիջումները վերջնականապես կորոշվեն համաուկրաինական հանրաքվեով։ Այդ թվում՝ Դոնբասի եւ Ղրիմի ժամանակավոր օկուպացված տարածքների անվտանգության երաշխիքների հարցերը։ Այս մասին նախագահը հայտարարել է «Սուսպիլնի»-ին տված հարցազրույցում։
«Պատասխանը շատ պարզ է: Մենք բոլորս արդեն հասկանում ենք: Մեզ չեն ընդունում (ՆԱՏՕ.-Խմբ.), քանի որ վախենում են Ռուսաստանից։ Ահա եւ վերջ: Եւ պետք է հանգստանալ, ասել, որ «լավ՝ անվտանգության այլ երաշխիքներ»։ ՆԱՏՕ-ի երկրներ կան, որոնք ցանկանում են անվտանգության երաշխավոր լինել, որոնք, ցավոք, չեն կարող մեզ 100 տոկոսանոց անդամակցություն ապահովել, բայց պատրաստ են անել այն ամենը, ինչ պետք է աներ դաշինքը, եթե մենք դաշինքի անդամ լինեինք։ Եւ ես կարծում եմ, որ դա նորմալ փոխզիջում է»,- հավելել է նա։
Զելենսկու խոսքով՝ անվտանգության երաշխիքների հարցերում ուշադրության կենտրոնում կլինեն սահմանադրական փոփոխություններն ու փոփոխություններն ուկրաինական օրենսդրության մեջ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...