ԵՊՀ-ում կրքերը չեն հանդարտվում. Դիմել են խորամանկության
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ԵՊՀ-ում, ինչպես ասում են, կրքերը չեն հանդարտվում, ընդհակառակը, գնալով ավելի ու ավելի են մեծանում դժգոհությունները բուհի ղեկավարությունից, ավելի ստույգ՝ ռեկտորից:
Ի մասնավորի, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին մեկ ամսվա ընթացքում ԵՊՀում լուրջ կրճատումներ են տեղի ունենում, նախատեսվում են նաև նորերը. ԵՊՀ նոր ղեկավարությունը որոշել է ամբիոնների միավորումներ իրականացնել, ինչի հետևանքով մի շարք փորձառու դասախոսներ, այդ թվում՝ գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, ուղղակի դուրս են մնում համալսարանից, քանի որ դասաժամերի խնդիր կա։
Մեր տեղեկություններով, միավորված ամբիոնների վարիչ են հիմնականում «նշանակվում» այնպիսի անձինք, ովքեր կա՛մ ընդգծված իշխանամետ են, կա՛մ գոնե քաղաքականապես ակտիվ չեն և իշխանության, ավելի ստույգ՝ Նիկոլ Փաշինյանի դեմ երբեք որևէ խոսք չեն ասել։
Ավելին, համալսարանականների խոսքով, ԵՊՀ ղեկավարությունը դիմել է նաև որոշակի խորամանկության. որոշ երիտասարդ դոցենտների և ակտիվ դասախոսների, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն, փորձել են սիրաշահել և տարբեր վարչական աշխատանքներ առաջարկել, ինչը, սակայն, կտրականապես մերժվել է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում