Շատերի եկամտի միակ աղբյուրը կարող է «ցամաքել»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ակտիվ տեղեկություններ են շրջանառվում, որ Լոռու մարզում շահագործվող «Թեղուտ» հանքավայրը դադարեցրել է իր գործունեությունը: Սկզբնական շրջանում, ըստ պաշտոնական մեկնաբանությունների, նախատեսվում էր աշխատանքները դադարեցնել միայն երկու շաբաթով։ Նշվում էին նաև տարբեր պատճառներ: Ըստ ԶԼՄ-ներին տված պաշտոնական պատասխանի, «Թեղուտի» աշխատանքները դադարեցվում էին ինչ-ինչ տեխնիկական պատճառներով, սակայն շրջանառվում էր նաև ՌԴ-ի և ռուսաստանյան կազմակերպությունների նկատմամբ իրականացվող պատժամիջոցների հանգամանքը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, «Թեղուտի» աշխատանքների դադարեցումը չի սահմանափակվի նշյալ կարճ ժամկետով:
Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, հնարավոր է՝ ապրիլի 1-ից պաշտոնապես հայտարարվի անորոշ ժամկետով գործունեությունն ընդհանրապես կասեցնելու մասին: Ավելին, եթե հիմա աշխատակիցներին ասվել է, որ մասամբ վճարվելու են հարկադիր պարապուրդի համար, ապա հետագայի համար մեծ անորոշություն կա, և չի բացառվում, որ բազմաթիվ մարդիկ մնան գործազուրկ: Այս հանգամանքը հատկապես Ալավերդիում և շրջակա գյուղերում, բառիս բուն իմաստով, խուճապային տրամադրություններ է ստեղծել, քանի որ առանց այն էլ ճգնաժամային իրավիճակում շատերի եկամտի միակ աղբյուրը կարող է «ցամաքել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում