Մոսկվայի Տվերի դատարանն արգելել է ՌԴ-ում Facebook-ը եւ Instagram-ը՝ ծայրահեղական գործունեության համար
Մոսկվայի Տվերի դատարանն արգելել է ՌԴ-ում Facebook-ը եւ Instagram-ը՝ ծայրահեղական գործունեության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Որոշումն անհապաղ կիրականացվի»,- հայտնել է դատարանը։
Գլխավոր դատախազությունը հայցը բացատրել է որպես ռուսաստանցիներին իրենց իրավունքների հետագա խախտումներից պաշտպանելու ցանկություն։ Այսպիսով, Instagram-ն անտեսել է ավելի քան 4,5 հազար պահանջ՝ հեռացնելու Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մասին կեղծիքները եւ չարտոնված հանրահավաքների կոչերը։
Ըստ դատախազների՝ ծայրահեղական տեղեկատվությունը սպառնում է ինչպես անհատներին, այնպես էլ ողջ հասարակությանը:
Դատախազը նշել է, որ որոշումը չի տարածվում WhatsApp մեսենջերի վրա։
Իր հերթին, Meta-ի ներկայացուցիչն առարկել է, որ ռուս օգտատերերը շփման համար օգտվում են այդ հարթակներից։ Խախտումների համար ընկերությունն արդեն տուգանքներ է վճարել։
Meta-ն նշել է, որ արգելափակման դեպքում հսկայական քանակությամբ ոչ հակասական տեղեկատվություն անհասանելի կդառնա։
Ավելի վաղ Meta Platforms-ն ուկրաինական իրադարձությունների ֆոնին Facebook-ում եւ Instagram-ում ժամանակավորապես հանել էր ռուս զինվորականների նկատմամբ բռնության կոչերի արգելքը, «բայց ոչ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական բնակչության նկատմամբ»։
Դրանից հետո ՌԴ գլխավոր դատախազությունը բարձրացրել է Meta-ն ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու հարցը, իսկ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ծայրահեղականության հրապարակային կոչերի եւ ահաբեկչությանն օժանդակելու վերաբերյալ։
Meta-ի փոխնախագահ Նիկ Քլեգը ավելի ուշ բացատրել է, որ նոր քաղաքականությունը կկիրառվի միայն Ուկրաինայում եւ վստահեցրել է, որ Meta-ն «չի հանդուրժի ռուսաֆոբիան»:
Գլխավոր դատախազության խնդրանքով «Ռոսկոմնադզոր»-ը Ռուսաստանում սահմանափակել է մուտքը Instagram՝ ռուսաստանցիների նկատմամբ բռնություն գործադրելու կոչերի պատճառով։ Անցած երկուշաբթի օրվանից Instagram-ն անհասանելի է ռուսական IP հասցեների համար։
Իսկ մինչ այդ «Ռոսկոմնադզորն» արգելափակել էր Facebook-ը՝ ռուսական լրատվամիջոցների եւ տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ զանգվածային խտրականության պատճառով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...