ԵՄ-ն կավելացնի Ուկրաինային ֆինանսական օգնությունն ու զենքի մատակարարումները
Եվրամիությունը կավելացնի Ուկրաինային ֆինանսական օգնությունն ու զենքի մատակարարումները, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը, փոխանցում է CNN-ը։
«Մենք ռազմական ապրանքների գնման ֆինանսավորումը կավելացնենք մինչեւ 1 մլրդ եվրո, որպեսզի հասկանալի լինի, որ լիովին համերաշխ ենք Ուկրաինայի հետ, մենք հանդես ենք գալիս Ուկրաինայի խաղաղ բնակչության պաշտպանության օգտին»,- ասել է Բերբոքը:
Գերմանիան նաեւ կհետեւի, որ գերմանական արտադրողների զենքի վաճառքը հնարավորինս արագ իրականացվի։ «Ուկրաինային ավելի շատ զենք է պետք»,- ասել է նա, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ ոչ մի մանրամասնություն չի ներկայացրել:
Նրա խոսքով, դաշինքը պետք է կանխի պատերազմի տարածումը այլ երկրներում։ «Մենք պատասխանատվություն ենք կրում ուկրաինացիների առջեւ, բայց նաեւ պատասխանատվություն ենք կրում 450 մլն եվրոպացիների եւ նրանց առջեւ, ովքեր ՆԱՏՕ-ի անդամ են»,- հավելել է նա։ «Մենք չենք կարող մեզ վրա պատասխանատվություն վերցնել այն բանի համար, որ այլ երկրներում նոր ռազմական գործողություններ կլինեն»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...