Լիբանանում դատավորը հայց է ներկայացրել ԿԲ-ի կառավարչի դեմ՝ նրան մեղադրելով ապօրինի հարստացման եւ փողերի լվացման մեջ
Լիբանանում դատավորը հայց է ներկայացրել երկրի կենտրոնական բանկի ղեկավարի դեմ՝ նրան մեղադրելով լիբանանյան տնտեսական ճգնաժամի ընթացքում ապօրինի հարստացման եւ փողերի լվացման մեջ:
Լեռնային Լիբանանի շրջանային դատարանի հետաքննող դատավոր Գադա Աունը Associated Press-ին ասել է, որ կենտրոնական բանկի ղեկավար Ռիադ Սալամեի եղբայրը՝ Ռաջա Սալամեն, որը կալանավորվել էր անցյալ շաբաթ, նույնպես մեղադրվում է «այդ հանցագործություններին մասնակցության համար»:
Աունը հրամայել է սառեցնել նաեւ եղբոր ակտիվները։
Այս քայլը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ բանկային հատվածը երկուշաբթի օրը երկօրյա գործադուլ է հայտարարել՝ ի պատասխան տեղական վարկատուների դեմ լիբանանյան դատական համակարգի վերջին գործողությունների:
Աունը հայտնել է, որ Սալամե եղբայրներն ու Ուկրաինայի քաղաքացին երեք կեղծ ընկերություններ են ստեղծել Ֆրանսիայում՝ այնտեղ անշարժ գույք գնելու համար։ Ռիադ Սալամեն իր եղբորն օգտագործել է Ֆրանսիայում գրեթե 12 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք գնելու համար:
Ռիադ Սալամեն, որը երեք տասնամյակ գլխավորել է կենտրոնական բանկը, բազմիցս հերքել է իր կողմից որեւէ իրավախախտում: Երկուշաբթի առավոտյան նա չի ներկայացել հարցաքննության։ Հինգշաբթի օրը ձերբակալված Ռաջա Սալամեն կալանքի տակ կմնա։
Սալամեի դեմ դատական հայցը ներկայացրել են մի խումբ իրավաբաններ՝ ԿԲ-ի ղեկավարին մեղադրելով կոռուպցիայի մեջ։
Հունվարին Աունը արգելք էր դրել կենտրոնական բանկի 71-ամյա ղեկավարի ուղեւորությունների վրա եւ սառեցրել էր նրա ակտիվների մի մասը։ Փողերի հնարավոր լվացման եւ հափշտակության համար Սալամեի նկատմամբ հետաքննություն է իրականացվում նաեւ եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Շվեյցարիայում եւ Ֆրանսիայում:
Ռիադ Սալամեն Լիբանանի ֆինանսները 1993-ից է կառավարում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...