ՆԱՏՕ-ի վերջը եկել է, Թուրքիան վազելու է ՌԴ-ի գիրկը, ԱՄՆ-ն արդեն պարտվել է. Հայկ Նահապետյան (տեսանյութ)
Թուրքիայի համար ՆԱՏՕ-ի անդամակցության օղակը իր կոկորդին կախված պարան է, որով կարող են իրեն կախել, և հիմա Թուրքիան ամեն ինչ անելու է, որ որքան հնարավոր է շուտ ՆԱՏՕ-ից դուրս գա։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն մեծ հաշվով լուծարվելու է եւ ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի հետ միասին արդեն այլ ռազմական բլոկ են ստեղծել ներառյալ Ավստրալիան։
«Ավստրալիան դառնում է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի համար ռազմարդյունաբերական համալիր տարածք՝ արտադրությունների համար։ Էս ՆԱՏՕ-ից բան չի մնալու, դրա առանցքը ԱՄՆ-ն էր, եվրոպական երկրներն էլ անդամակցել էին՝ իբր ՌԴ-ի դեմ պայքարելու, բայց հիմա նույն ԱՄՆ-ն է եվրոպային ծնկի բերում տնտեսապես ու ռազմական առումով»,- նշել է բանախոսը՝ նկատելով, որ Թուրքիան հասկանում է, որ ՆԱՏՕ-ի վերջը եկել է, և օր առաջ ուզում է ՆԱՏՕ-ից դուրս գալ, որպեսզի ԱՄՆ-ի առաջ այդ պարտավորությունը չունենա։
«Երբ Թուրքիան դուրս եկավ ՆԱՏՕ-ից՝ սկսելու է առավել ինտեգրվել ՌԴ-ին և դաշնակից երկրներին»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ