Ո՞ւմ օգտին է կատարվում սուբսիդավորումը
«Փաստ» օրաթերթը գրում է․ Կառավարության՝ նախորդ շաբաթ տեղի ունեցած նիստի ժամանակ պարզ դարձավ, որ իշխանությունները պատրաստվում են նորից փոխել գյուղատնտեսությանն առնչվող մեխանիզմը, որը ներդրվել էր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Մասնավորաբար, իշխանությունը պատրաստվում է վերադառնալ գյուղացիներին հատկացվող պարարտանյութերի սուբսիդավորման մեխանիզմին։
Ի դեպ, Փաշինյանն ու իր թիմը իշխանության գալուց հետո հայտարարում էին, թե ուղիղ սուբսիդավորման գործընթացն իր մեջ կոռուպցիոն լուրջ ռիսկեր է պարունակում և նպատակահարմար չէ այդ գործընթացը շարունակել։ Սակայն հիմա պարզվեց, որ նախկինում գործող մեխանիզմը ավելի լավն էր։ Սակայն, մասնագետների համոզմամբ, այս փոփոխությունն էլ «խելքը գլխին» չեն արել: Մասնավորաբար, սուբսիդավորման գումարը ստանալու է ոչ թե գյուղացին, այլ այն կազմակերպությունը, որն իրականացնելու է մատակարարումը: «Կառավարությունը կրկին ոչ թե գյուղացու մասին մտածեց, այլ մի խումբ ներկրողների, որոնք բիզնեսմեններ են, գյուղի հետ կապ չունեցող մարդիկ:
Պետք է պարարտանյութ ներկրեն, սուբսիդիաներ ստանան և բիզնես անեն: Բազմիցս ասել ենք, որ սուբսիդիա պետք է ստանա գյուղացին` մեկ հեկտարի հաշվարկով: Էկոնոմիկայի նախարարությունը` գյուղից հեռու մի խումբ մարդկանցով, համառորեն գնում է այլ ճանապարհով` սուբսիդավորում է սերմացու և պարարտանյութեր ներկրողներին, բանկերին, որոնք գյուղացիների սուբսիդիաներով հարստանում են: Այս ամենն արվում է գյուղացու գրպանը մտնելու համար»,- «Փաստի» հետ զրույցում ասում է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Ի դեպ, խոսակցություններ կան, որ պարարտանյութի սուբսիդավորման այդ ծրագիրն իրականացնելու համար մատակարար կազմակերպության ընտրության համար որևէ մրցույթ չի հայտարարվել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում