Տիգրան Քեոսայանի նախկին կինը պատմել է Ջիգուրդայի հետ էրոտիկ ֆիլմի նկարահանման աշխատանքների մասին
Տիգրան Քեոսայանի նախկին կին ՝ Ալյոնա Խմելնիցկայան, նշել է ֆիլմի անուն, որին մասնակցելու համար մինչ օրս ամաչում է։ Խմելնիցկայան հիշել է «Սուպերմենն ակամայից կամ էրոտիկ մուտանտը» թրիլլերի մասին, որում նա նկարահանվել է էպատաժային շոումեն Նիկիտա Ջիգուրդայի հետ:
«Այդ ֆիլմը հենց այն ֆիլմերից է, որը չէի ցանկանա, որ ինչ-որ մեկը տեսներ։ Դա խայտառակություն է՝ պարզապես սարսափելի։ Ես ասացի, որ չեմ նկարահանվի նման տեսարաններում, դրա համար էլ կրկնորդ վերցրին», — պատմել է դերասանուհին։
Խմելնիցկայայի խոսքով՝ ֆիլմի սցենարն ի սկզբանե իրեն քիչ թե շատ հետաքրքիր է թվացել։ «Նկարահանում էին Մինսկում, սկզբում ինձ թվաց, որ սցենարը վատը չէ՝ քրեական սյուժեով։ Բայց Նիկիտա ամբողջ ժամանակ կիթառով էր։ Իր վայրի ձայնով երգում էր միշտ եւ ամենուր։ Ես աղաչում էի նրան մի կողմ դնել կիթառը», - պատմել է դերասանուհին YouTube-յան FAMETIME TV-ին տված հարցազրույցում։
Սյուժեում մեծ քանակությամբ անկողնային տեսարաններ են ավելացվել, ինչը զայրացրել է ամուսնացած դերասանուհուն։ Այդ ժամանակ Խմելնիցկայան ամուսնացել էր Տիգրան Քեոսայանի հետ։
Սակայն արտիստուհին չէր կարող հրաժարվել աշխատանքից, ուստի ստիպված է եղել օգտվել կրկնորդի ծառայություններից։ Խմելնիցկայայի խոսքով՝ իրեն մեկ օր են նկարել։ Նա տեսարանները խաղացել է բացառապես դեմքով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...