Իսրայելը ԱՄՆ-ին կոչ է արել չհանել ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը եւ արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը Միացյալ Նահանգներին կոչ են արել չհանել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից։
«ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է, որը հազարավոր մարդկանց է սպանել, այդ թվում՝ ամերիկացիների։ Մեզ համար դժվար է հավատալ, որ Միացյալ Նահանգները հանում է այն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից»,- նշվել է Բենեթի եւ Լապիդի համատեղ հայտարարությունում։
«Պայքարն ահաբեկչության դեմ գլոբալ խնդիր է, ամբողջ աշխարհի ընդհանուր առաքելությունը։ Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ը մենակ չի թողնի մերձավոր դաշնակիցներին՝ ահաբեկիչների դատարկ խոստումների դիմաց»,- ասել են նրանք։
«Մեզ համար դժվար է հավատալ, որ ԻՀՊԿ-ի բնորոշումը որպես ահաբեկչական կազմակերպություն կչեղարկվի «ամերիկացիներին վնաս չհասցնելու խոստման» դիմաց»,- նշվել է հայտարարությունում։
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Axios-ը տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է այդ քայլը՝ տարածաշրջանում լարվածության թուլացման Թեհրանի պարտավորությունների դիմաց։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ