Սլովակիան պատրաստ է С-300 ՀՕՊ համակարգեր տրամադրել Ուկրաինային, բայց այն փոխանակման կարիք ունի․ պաշտպանության նախարար
Սլովակիան պատրաստ է С-300 ՀՕՊ համակարգեր տրամադրել Ուկրաինային, բայց այն փոխանակման կարիք ունի։ Սլովակիան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի եւ այլ դաշնակիցների հետ՝ ձեռք բերելու «համապատասխան փոխանակում կամ․․․երաշխավորված հնարավորություններ»։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը, հաղորդում է CNN-ը։
«Մենք պատրաստ ենք դա անել, երբ համապատասխան փոխանակում ունենանք»,- ասել է նա ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Միակ ռազմավարական հակաօդային պաշտպանության համակարգը, որն ունի Սլովակիան,С-300-ն է։ Այնպես որ, երբ մենք որոշենք դա տալ ուկրաինացիներին, փաստացի անվտանգության ճեղք կստեղծենք ՆԱՏՕ-ում»,- հավելել է նա։
Օսթինը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է այդ հարցով աշխատել դաշնակիցների հետ, սակայն Ուկրաինային С-300 համակարգերի տրամադրման վերաբերյալ հայտարարություններ չունի։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...