Լեհաստանը ցանկապատով կփակի Բելովեժսկայա պուշչան
Լեհաստանի իշխանությունները սկսել են սահմանային ցանկապատի կառուցումը Բելովեժսկայա պուշչայի տարածքում, տեղեկացրել է «БелТА»-ն։ Ինչպես հայտարարել է «Բելովեժսկայա պուշչա» ազգային պարկի գիտության եւ էկոլոգիական կրթության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Վասիլի Առնոլբիկը, ցանկապատի կառուցումն արդեն մեկնարկել է երեք տեղամասերում։
«Գրոդնոյի եւ Կամենեցկի շրջանների սահմանին հարթություն է ստեղծվել տեխնիկայի համար, դրվում են հենասյուներ, Սվիսլոչի շրջանի սահմանին սկսվել են մուտքի մաքրման աշխատանքները»,- ասել է Առնոլբիկը։
Ըստ լեհական կողմի պլանների՝ Բելովեժսկայա պուշչայի տարածքում նախատեսվում է 64 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ցանկապատ կառուցել։ Ընդ որում՝ այս գոտին Եվրոպայում հնագույն արգելոցներից մեկն է, եւ առայժմ հայտնի չէ, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել այն կապիտալ պատնեշով առանձնացնելու լեհական կողմի որոշումը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...