Ներքին ու արտաքին թշնամու նույնականացում. մենք կռիվ ենք տալիս Էրդողանի ու Ալիևի դեմ. Անդրանիկ Թեւանյան
Ներքին ու արտաքին թշնամու նույնականացում. մենք կռիվ ենք տալիս Էրդողանի ու Ալիևի դեմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր քաղաքական կյանքի առանձնահատկությունն այն է, որ ներքին ու արտաքին թշնամին նույնական են։ Նման բան 31 տարվա անկախության շրջանում չի եղել։
Նախորդ բոլոր իշխանությունների օրոք ներքաղաքական պայքարում եղել է ատելություն, կատաղի պայքար, անձնական թշնամանք, գաղափարական սուր բախում, բայց չի եղել մի վիճակ, երբ համոզված լինես, որ իրականում արտաքին թշնամու դեմ ես կռիվ տալիս։
Նույնիսկ 90–ականներին՝ Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության շրջանում այդպիսի ընկալում չի եղել։ Նրա մոտեցումներն Արցախի խնդրի լուծման ու Հայաստանի անվտանգային համակարգի մասին անընդունելի էին, բայց որևէ լուրջ մարդու մտքով չի անցել, որ ՀՀ 1–ին նախագահին աջակցում են Թուրքիան ու Ադրբեջանը։
Հիմա աննախադեպ պատկեր է։ Մեր ներքաղաքական հակառակորդները Էրդողանն ու Ալիևն են։ Սա ռուսներն ել գիտեն, թուրքերն էլ գիտեն, ադրբեջանցիներն էլ գիտեն, նիկոլենք էլ գիտեն։ Սա նոր իրավիճակ է և պահանջում է նոր լուծումներ։ Նաև՝ ուժերի ու ռեսուրսների ճիշտ գնահատում, նոր պարադիգմա, հետևողականություն, սառնասիրտ հաշվարկ, ոչ ստանդարտ քայլեր։
Մեր արտաքին թշնամին պաշտպանում է մեր ներքաղաքական հակառակորդին։ Պատահական չէ, որ սրանք առավոտից մինչև երեկո թուրքամետ քարոզ են տանում, առաջ տանում թուրքական օրակարգը, փաստացի կողմ քվեարկում հակահայկական Շուշիի հռչակագրին ու դեմ քվեարկում ՀՀ անկախության հռչակագրին։
Պատահական չէ նաև այն, որ հայ կոչվող թրքաբոլշևիկները թաքնված կամ բացահայտորեն պաշտպանում են Ուկրաինային, քանզի ՌԴ պարտությունը ձեռնտու է Թուրքիային ու Ադրբեջանին և կտրուկ հակասում Հայաստանի ու Արցախի շահերին։
Ներքաղաքական պայքարը պլանավորելիս այս հանգամանքներն անպայման պետք է հաշվի առնել՝ առանց ավելորդ հուզականության ու պաթոսի։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ